Ակնարկ
Օրեցօր ավելի է արդիականում հաստոցները ժամանակակից սարքավորումներով համալրելու խնդիրը: Հին և մաշված սարքավորումների հաճախակի վերանորոգումները բազմակի անգամ ավելի թանկ են լինում, քան դրանց օպտիմալ արդիականացումը:
Մենք առաջարկում ենք բոլոր տեսակ համակարգերի էլեկտրական սարքավորումների համար անհրաժեշտ խորհրդատվություն, մատակարարում, ռեալիզացիա, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:
Մենք կատարել ենք ինչպես գործող համակարգերի մոդեռնիզացիա, այնպես էլ նոր նախագծվող համակարգերի
էլեկտրահամակագերի պատրաստումը: Կատարում ենք նաև արտասահմանայան հաստոցների և համակարգերի պահեստամասերի մատակարարում:
Մեր սարքավորումների անփոփ ցուցակն է`
- Գործարկիչներ (տարբեր ֆիրմաների):
- Ավտոմատ անջատիչներ (տարբեր ֆիրմաների):
- Պարագաներ` լարուղիներ, ռելսեր, լարի համարանիշեր, լարի ծայրակալներ, խողովակներ և այլն:
- Տարբեր ֆիրմաների տարաբնույթ կարգավորիչներ` ջերմության, խոնավության, ճնշման և այլն:
- Տարբեր տվիչներ` ինդուկտիվ, ունակային, ուլտրաձայնային և այլն:
- Տաքացուցիչներ, տեներ Ինվերտերներ (տարբեր ֆիրմաներ, տարբեր նոմինացիաներ):
- Ինվերտերներ (տարբեր ֆիրմաներ, տարբեր նոմինացիաներ):
- PLC-ներ և մինի PLC-ներ:
Մեր ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ Մեր Պահեստը էջում:
Հաստոցների և հոսքագծերի ավտոմատիզացիա
Օրեցօր ավելի է արդիականանում հաստոցները ժամանակակից սարքավորումներով համալրելու խնդիրը: Հին և մաշված սարքավորումների հաճախակի վերանորոգումները բազմակի անգամ ավելի թանկ են լինում, քան դրանց օպտիմալ արդիականացումը:
Մենք կատարում ենք ինչպես արտադրվող հաստոցների , այնպես էլ գործող հաստոցների էլեկտրական և ծրագրային ապահովման ամբողջական աշխատանքներն ու մատակարարում սարքավորումներ սկսած պարզ տեսակներից մինչև թվային և ծրագրային ղեկավարման տարբերակները:
Մեր սարքավորումների անփոփ ցուցակն է`
- Գործարկիչներ (տարբեր ֆիրմաների):
- Ավտոմատ անջատիչներ (տարբեր ֆիրմաների):
- Լարուղիներ, ռելսեր, լարի համարանիշեր, լարի ծայրակալներ, խողովակներ և այլն:
- Տարբեր ֆիրմաների տարաբնույթ կար•ավորիչներ` ջերմության, խոնավության, ճնշման և այլն:
- Տարբեր տվիչներ` ինդուկտիվ, ունակային, ուլտրաձայնային և այլն:
- Տաքացուցիչներ, տեներ:
- Ինվերտերներ (տարբեր ֆիրմաներ, տարբեր նոմինացիաներ):
- PLC-ներ սկսած 10 մուտք/ելքից մինչև 512 մուտք/ելք, պրակտիկորեն նախատեսված բոլոր տեսակի պրոցեսները ղեկավարելու համար:
Ջեռուցմանհամակարգերիօժանդակսարքավորումներիմատակարարում և ավտոմատիզացիա
Սննդի բնագավառում, մասնավորապես հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրության բնագավառում մեր ունեցած փորձը հաշվի առնելով` մենք առաջարկում ենք առանձնապես մեր այն ծառայությունները, որոնք առավելապես պիտանի կլինեն Ձեր արտադրանքի և արտադրապրոցեսների բարելավման համար:
- Օրինակ,խմորի պատրաստման ագրեգատներում առաջացած վաակումի իրական չափը և խմորի էքստրուդացիայի ճնշման չափը որոշակի ազդեցություն ունեն արտադրանքի որակը ճշտելու համար:
- Հումքի հատկանիշները (PH, աղայնություն և այլն) նույնպես որոշակի նշանակություն ունեն վերջնական որակի համար:
- Մենք առաջարկում ենք ինչպես լաբորատոր սարքավորումներ, այնպես էլ արդյունաբերական չափիչ-հսկիչ և ղեկավարող սարքավորումներ,որոնք կարող են որոշակի չափով բարելավվել Ձեր արտադրությունը:
Ջեռուցման համակարգերին անհրաժեշտ շատ սարքավորումներ կարող ենք առաջարկել`
Ձեր աշխատանքը բարելավվելու ուղղությամբ: Մասնավորապես մենք կարող ենք առաջարկել`
• էլեկտրական փականներ` տարբեր չափսերի (0.5, 1, 2, 3, 4 դույմ), տարբեր տեսակների (բրոնզ, ալյումին, պողպատ , տարբեր կիրառման (ասեղային, մխոցային, դիաֆրագմային և այլն:
• Տարբեր ֆիրմաների տարաբնույթ կարգավորիչներ` ջերմության, խոնավության, ճնշման և այլն:
• Ճնշման մեխանիկական կարգավորիչներ` ջրի, գազի, յուղի, գոլորշու (շոգի) և այլն:
• Ինվերտերներ (տարբեր ֆիրմաներ, տարբեր նոմինացիաներ)
• Մինի PLC-ներ սկսած 10 մուտք-ելքից մինչև 512 մուտք-ելք, պրակտիկորեն նախատեսված
բոլոր տեսակի պրոցեսները ղեկավարելու համար:
Ջեռուցման համակարգերի ավտոմատիզացման պարագաներ և այլն:
Քարի մշակման հաստոցների ավտոմատիզացիա
Կաթնային մթերքի գործարանների և հոսքագծերի ավտոմատիզացիա
Ինչպես հայտնի է որակի բարձրացման անհրաժեշտությունը սննդի արդյունաբերության մասնավորապես կաթնամթերքի արտադրության բնագավառում օրեցօր ավելի է արդիականացվում: Մյուս կողմից այս բնագավառում ժամանակակից ավտոմատ ղեկավարման համակարգերը բավական թանկ են և ոչ հեշտությամբ են հասանելի բոլորին: Ուստի մենք առաջարկում ենք կաթնամթերքի արտադրության ավտոմատ ղեկավարման արդյունավետ և մատչելի համակարգեր:
Մենք ծանոթ ենք կաթնամթերքի արտադրության, կաթի պաստերիզացիայի, մածնի և թթվասերի և այլնի արտադրության որոշ նրբություններին: Կատարել ենք որոշակի նախագծեր, նաև ռեալիզացրել դրանք պաստերիզացիայի բնագվառում,մածնի և թթվասերի արտադրությունում (ջերմային պրոցեսների մոնիտորինգ և ղեկավարում): Այդ աշխատանքների շնորհիվ զգալիորեն բարելավվել է արտադրության որակը, կրճատվել մարդու հսկողության գործոնը (որը հեռու է կոռեկտ և անսխալ լինելուց):
Մսի գործարանների պրոցեսների ավտոմատիզացիա
Անշուշտ հայտնի է Ձեզ սննդի բնագավառում, մասնավորապես մսամթերքի բնագավառում աշխատանքների ավտոմատացման պրոցեսների ընթացքի հետևողական ստուգման անհրաժեշտությունը: Այս խնդրին ոչ բավարար հետևելու պատճաառով որակի անկման և խոտանի առաջացման որոշակի չափաբաժին է գրանցվում մսամթերքի արտադրության կոմբինատներում: Հաշվի առնելով նաև, որ մսամթերքի արտադրության ժամանակակից ավտոմատացված համակրգերը ոչ բոլորին են հասանելի, մենք կատարել ենք որոշակի աշխատանքներ, նախագծեր, նաև ռեալիզացրել դրանք, որոնք բերել են տվյալ արտադրանքի խոտանի կրճատմանը,որակի բարձրացմանը, և դժվար վերահսկվող մարդու գործոնի կրճատմանը: Մասնավորապես մեր ռեալիզացված նախագծերից են մսի եփման կամերաների և մսի ջերմային-ժամանակային կոմպլեքս ղեկավարման համակարգերը և այլն:
Պահածոների գործարանների ավտոմատիզացիա
Հաշվի առնելով պահածոնների գործարանի աշխատանքի և պրոցեսների յուրահատկությունները` մենք կատարել ենք յուրահատուկ նախագծեր մասնավորապես ավտոկլավների ավտոմատիզացման ուղղությամբ : Նկատի ունենալով պահածոների ջերմային մշակման պրոցեսների կարևորությունը և դասական եղանակով կատարվող եղանակների անկատարությունը` մասնավորապես
ա) ջերմային պրոցեսների ոչ ճիշտ և ճշգրիտ պահպանումը
բ) ջերմամշակման պրոցեսում հնարավոր ճնշման տատանումները և դրա հետ կապված պրոբլեմները հանգեցնում են որոշակի նյութական և ոչ նյութական կորուստների: Ինչպես հայտնի է Ձեր անմիջական կորուստներն են` պահածոների խոտանումը, պայթումը և այլն: Ոչ անմիջապես արտահայտվող պրոբլեմներն են` պահծոների անբավարար ջերմամշակումը ,որի պատճառով պահածոների թերությունները բացահայտվում են սպառողի կողմից:
Վերոհիշյալ հանգամանքներից ելնելով` մենք կատարել ենք ավտոկլավների ջերմության, ճնշման և ժամանակի կոմպլեքս ավտոմատացման նախագիծ, ռեալիզացրել այն, որի արդյունքում զգալիորեն բարելավվել է տվյալ արտադրությունը: Ուստի և առաջարկում ենք Ձեզ մեր ծառայությունը Ձեր արտադրության ավտոմատացման բնագավառում:
Հրուշակեղենի գործարանների ավտոմատիզացիա
Սննդի բնագավառում, մասնավորապես հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրության բնագավառում մեր ունեցած փորձը հաշվի առնելով` մենք առաջարկում ենք առանձնապես մեր այն ծառայությունները, որոնք առավելապես պիտանի կլինեն Ձեր արտադրանքի և արտադրապրոցեսների բարելավման համար:Օրինակ, խմորի պատրաստման ագրեգատներում առաջացած վակուումի իրական չափը և խմորի էքստրուդացիայի ճնշման չափը որոշակի ազդեցություն ունեն արտադրանքի որակը ճշտելու համար:Հումքի հատկանիշները (PH, աղայնություն և այլն) նույնպես որոշակի նշանակություն ունեն վերջնական որակի համար: Մենք առաջարկում ենք ինչպես լաբորատոր սարքավորումներ, այնպես էլ արդյունաբերական չափիչ-հսկիչ և ղեկավարող սարքավորումներ,որոնք կարող են որոշակի չափով բարելավվել Ձեր արտադրությունը:
Ծխախոտի գործարանների ավտոմատիզացիա
Արդեն ծխախոտի մի քանի գործարաններում կիրառվում են մեր մատակարարած ջերմակարգավորիչները, ինչպես նաև ամենատարբեր տեսակների տաքացուցիչներ:
Մենք ապահովում ենք ամենատարբեր կառուցվածքների (գլանաձև, ուղղանկյունաձև և այլն) կոնստրուկցիաների, բնույթի և հզորության տաքացուցիչներ, որոնք առանձնապես աչքի են ընկնում իրենց որակով և երկարակեցությամբ:
Մենք ապահովում ենք նաև տարբեր տեսակների տարաբնույթ ջերմահաղորդիչներ (թերմոդիմադրություններ և թերմոզույգեր ), որոնք ապահովում են արտադրության խստագույն պահանջները:
Լրացուցիչ և առավել հանգամանորեն մեր հնարավորություններին ծանոթանալու համար, խնդրում ենք չզլանալ մեզ փոխանցել Ձեր հարցերը:
Պլաստիկ և ալյումինե իրերի գործարանների ավտոմատիզացիա
Մենք մատակարարում ենք պլաստիկի և ալյումինի արտադրության պրոցեսում օգտագործվող տարբեր տեսակների և հզորությունների տաքացուցիչներ, ջերմակարգավորիչներ, ավտոմատիկայի պարագաներ, ինվերտերներ, PLC-ներ, հիդրոլիկայի և մասամբ փնևմատիկայի պարագաներ: Մենք այս բնագավառում մատակարարում ենք սարքավորումների պաշտպանության և հովացման համար անհրաժեշտ կոմպոնենտներ, մասնավորապես մեծ կիրառություն ունեցող և խիստ անհրաժեշտ հոսքաչափեր, որոնք ապահովում են հովացման պրոցեսի անխափան աշխատանքը: Օրինակ, ջրի ճնշման տատանումներից չեն վթարվում տաքացուցիչները: Մեր բոլոր հնարավորությունների հետ ծանոթանալու համար խնդրում ենք դիմել մեզ Ձեր հարցերով:
Հյութերի, ջրերի և ալկոհոլային խմիչքների գործարանների ավտոմատիզացիա
Ջրերի արտդրության բնագավառում մեր փորձը վերաբերում է որոշակիորեն լցոնված շշերի հաշմանը, տարաններում հեղուկների քանակների չափմանը, ջրերի ֆիզիկական հատկանիշների ( PH, աղայնության և այլնի ) ստուգմանը և այլն: Մենք կատարում ենք բոլոր տեսակի չափման, ստուգման և ավտոմատիկայի աշխատանքներ ըստ տրված առաջադրանքի:
Շինարարական կազմակերպություններին ավտոմատիզացիայի սարքավորումներ և ծառայություններ
"ՎԱԼ Օթոմեյշն" ՍՊԸ-ն մատակարարում է նաև բարձրորակ սարքավորումներ և ծառայություն բնակելի և բիզնես կառույցներ իրականացնող կազմակերպություններին:
Մենք մատակարարում ենք շենքերի էլեկտրական պահարանի պարագաներ`
- Բարձրորակ ավտոմատներ (2Ա-ից մինչև 800Ա):
- Գործարկիչներ ( --- ) ինչպես թուրքական, այնպես էլ ճապոնական և գերմանական:
- Տարբեր տեսակի փոխանջատիչներ, ֆազերի, հոսանքի պաշտպանիչներ և այլն:
Մատակարարում ենք նաև կաթսայատան էլեկտրական և հիդրոլիկ կայանների սարքավորումներ`
- էլեկտրական փականներ:
- Ռեզերվուարի ջրի մակարդակիկարգավորիչներ, ինչպես նաև կատարում դրանց ամբողջական ավտոմատիկան:
Մենք կատարում ենք նաև մեր պատվիրատուների մասնավոր առաջադրանքները: